Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Զենքի եւ տեխնիկայի մատակարարումները ռուսական բանակի համար ավելացել են 11 տոկոսով

Զենքի եւ տեխնիկայի մատակարարումները ռուսական բանակի համար ավելացել են 11 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերը տարվա սկզբից, չնայած համավարակին, 11 տոկոսով ավելի շատ զենք եւ տեխնիկա են ստացել, քան մեկ տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ պաշտպանական կառավարման ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը:

«Հաջողվել Է ոչ միայն ապահովել գործարանների եւ ձեռնարկությունների լիարժեք գործարկումը, այլեւ անցյալ տարվա համեմատությամբ 11 տոկոսով ավելացնել զորքերին մատակարարվող սպառազինության, ռազմական եւ հատուկ տեխնիկայի քանակը»,-ասել Է Միզինցեւը՝ հանդես գալով նոյեմբերի 20-ին կայացած խորհրդաժողովում:

Դրան հաջողվել Է հասնել արդյունաբերության ու առեւտրի նախարարության եւ Ռոսպոտրեբնադզորի հետ զինվորականների համատեղ աշխատանքի շնորհիվ:

Նրա խոսքով՝ այդ տարի տեղավորել, ջրարկվել եւ ռազմածովային նավատորմի կազմում ընդունվել Է 35 սուզանավ եւ վերջրյա նավ, «ինչը 1,3 անգամ ավելացրել Է նավատորմի ժամանակակից մարտական միավորների բաժինը 19 թվականի համեմատությամբ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]