Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփի հարսը մտադիր Է սենատոր դառնալ. New York Times

Թրամփի հարսը մտադիր Է սենատոր դառնալ. New York Times

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Էրիկ Թրամփի կինը կարող Է մասնակցել 2022 թվականին Սենատի ընտրություններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New York Times թերթը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների: 38-ամյա Լարա Թրամփն իր քաղաքական կարիերան սկսելու համար որպես վայր ընտրել Է Հյուսիսային Կարոլինան, որտեղ նա ծնվել Է:

Այս նահանգից սենատոր հանրապետական Ռիչարդ Բերը ավելի վաղ հայտարարել Է, որ չի ընտրվելու երկու տարի անց իր ժամկետը լրանալուց հետո: Լարա Թրամփն ապագա նախագահի որդու՝ Էրիկի հետ ամուսնացել Է 2014 թվականին: Ավելի վաղ նա աշխատել Է որպես հեռուստատեսային պրոդյուսեր, նույնիսկ՝ խոհարար: 2016 եւ 2020 թվականներին նա որպես խորհրդական Է եղել իր սկեսրոջ նախընտրական արշավի ժամանակ: Թրամփի շտաբում հարսի գործընկերները հրատարակության հետ զրույցում նրան բնութագրել են որպես խարիզմատիկ եւ «բնածին բնազդներով» օժտված, որոնք անհրաժեշտ են քաղաքական գործչի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]