1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հնդկաստանում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է ինը միլիոնը

Հնդկաստանում COVID-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է ինը միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ բժիշկները, ըստ նախօրյակին անցկացված թեստերի արդյունքների, հայտնաբերել են կորոնավիրուսի ավելի քան 45,8 հազար դեպք. դրանով իսկ Հնդկաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել Է 9 միլիոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի առողջապահության նախարարությունը:

Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում Է գտնվում կորոնավիրուսով վարակվածների թվով: Ամենամեծ թվով հիվանդացածները գտնվում են ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուս Է հայտնաբերվել ավելի քան 11,7 միլիոն մարդու մոտ:

Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 8,4 մլն մարդ Հնդկաստանում կորոնավիրուսից հետո ապաքինվել Է: Ինչպես նշում Է առողջապահության նախարարությունը, մեկ օրում անցկացված ավելի քան 1,1 միլիոն թեստերի արդյունքներով, բուժաշխատողները հայտնաբերել են 44 հազարից ավելի մարդ, որոնք հաղթահարել են հիվանդությունը:

47 օրվա ընթացքում այն մարդկանց թիվը, որոնց մոտ հայտնաբերվել Է կորոնավիրուսի ակտիվ ձեւ, գերազանցել Է այդ ժամանակաշրջանում ապաքինվածների թիվը, բուժաշխատողների տվյալների համաձայն, ընդամենը հիվանդանոցներում եւ բժշկական կենտրոններում բուժումը շարունակում Է 443 հազարից ավելի մարդ: Անցած օրվա ընթացքում այդ թիվը գերազանցել Է 491-ը:

Մահացածների թիվը գերազանցել Է 132 հազարը, մեկ օրում հիվանդությունից մահացել Է 584 մարդ: Ինչպես ավելի վաղ պարզել են մի խումբ փորձագետներ, Հնդկաստանը կկարողանա կորոնավիրուսը հաղթահարել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի վերջը՝ բնակիչների կողմից բոլոր միջոցառումների պահպանման դեպքում, մասնավորապես, դիմակներ կրելը եւ սոցիալական հեռավորություն պահպանելը:

Այդ պայմաններում Հնդկաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մինչեւ համավարակի վերջը կարող Է կազմել 10,5 հազար մարդ, կարծում են փորձագետները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր կորոնովիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]