Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Դեկտեմբեր

Human Rights Watch-ը և Article 19-ը կոչ են արել ազատ արձակել Սելահաթթին Դեմիրթաշին

Human Rights Watch-ը և Article 19-ը կոչ են արել ազատ արձակել Սելահաթթին 
Դեմիրթաշին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը (HRW)  և Article 19-ը կոչ են արել ազատ արձակել Թուրքիայի քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP)  ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշին, ով ձերբակալվել էր 4 տարի առաջ։

«Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ թուրքական Demokrat Haber լրատվական կայքը հայտնում է, որ մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2018թ․ ընդունած որոշումը, ցանկանում են վերանայել ԺԴԿ-ի 8 պատգամավորների իրավիճակը։

Այդ առիթով Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում HRW-ի տնօրեն Հյու Վիլյամսոնը ասել է․ «Վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիայի կառավարությունը ծառայելու ընդդիմադիր քաղաքական գործիչներ Սելահաթթին Դեմիրթաշին, Ֆիգեն Յուքսեքդաղին և ԺԴԿ-ի այլ նախկին պատգամավորներին բանտում պահելու քաղաքական նպատակն իրագործելու համար՝ խեղաթյուրել է իրավական գործընթացը»։

HRW-ը պնդում է, որ Դեմիրթաշի դեմ «հետապնդման արշավ» է իրականացվում և Թուրքիայի վարչակազմը, դեմ լինելով Դեմիրթաշին ազատ արձակելու՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմանը, նրան բանտում պահելու համար առաջ է քաշում նոր անհիմն մեղադրանքներ:

 «Դեմիրթաշի իրավունքները ոտնահարելով՝ նրան ճաղերի հետևում պահելու համար նախագահ Էրդողանի, դատախազների և Թուրքիայի դատարանների միջև ձևավորված համակարգը օրենքի գերակայության և ժողովրդավարական երաշխիքների լուրջ խախտում է», - եզրափակել է Վիլյամսոնը։

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Article 19-ի նախագահ Սառա Քլարկը նույնպես նշել է, որ «գործադիր իշխանությունը ներգրավված է դատական գործընթացներում»: Հիշեցնելով, որ Եվրոպական դատարանում ԺԴԿ-ի պատգամավորների կալանքի օրինականության մասին առանձին դատեր են ընթանում, Կլարկը ասել է․ «Թուրքիայում պատգամավորների անձեռնմխելիության վերացման որոշումը պատճառ հանդիսացավ ժողովրդավարական ինստիտուտների վրա լուրջ հարձակումների»:

Էմմա Արդարյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ