Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցությունները

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում վերսկսել ԼՂ կարգավիճակի վերաբերյալ 
բանակցությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«ԵՄ-ն կարծում է, որ անհրաժեշտ է վերսկսել ջանքերը հակամարտության կարգավորման, այդ թվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ուղղությամբ»,- ասված է Բորելի հայտարարությունում:

Եվրոպական Միությունը մտադիր է հետևել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կատարմանը:

Բորելը հայտնել է, որ ԵՄ-ն կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անհապաղ հանել օտարերկրյա գրոհայիններին:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուսաստանցի խաղաղապահները մուտք են գործել Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուսաստանցի զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]