Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ստամբուլում ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել

Ստամբուլում ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու կասկածանքով 5 անձ է 
ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»-ի դեմ իրականացված օպերացիայի արդյունքում նոյեմբերի 19-ին  կազմակերպության անդամակցության մեղադրանքով ձերբակալվել է 5  կասկածյալ: Ըստ թուրքական «Թաքվիմ» լրատվական կայքի՝ օպերացիան իրականացվել է Թուրքիայի Հակաահաբեկչական կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղի կողմից: 

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ձերբկալվածների դեմ առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» և  «կազմակերպության անունից գումար հավաքելու» մեղադրանք:

«Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատ»-ը համարվում է թուրքական մարքսիստ-լենինյան կուսակցություն: Կուսակցությունը ճանաչվել է ահաբեկչական Թուրքիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի կողմից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]