Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել

Հայաստանի և Արցախի կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է 
ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների համատեղ աշխատանքային խումբ է ստեղծվել Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման նպատակով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ՀՀ վարչապետի որոշումը հրապարակված է գործադիրի պաշտոնական կայքում:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական ագրեսիայի և սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի նպատակով ստեղծել աշխատանքային խումբ։ Սահմանել, որ աշխատանքային խմբի գործունեության ոլորտները հետևյալն են` 1) սոցիալական ոլորտ. 2) կրթության ոլորտ. 3) առողջապահության ոլորտ. 4) ձեռնարկատիրական ոլորտ. 5) ենթակառուցվածքների ոլորտ»,- ասված է որոշման մեջ:

Աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Աշխատանքային խմբի կազմում են, ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախի Հանրապետությունից մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]