Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան կարճ ժամանակ անց կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի․ Քըլըչդարօղլու

 Թուրքիան կարճ ժամանակ անց կարող է վերածվել կազմակերպված հանցավոր 
կառույցի․ Քըլըչդարօղլու

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Հանրապետական Ժողովրդական կուսակցության (CHP) գլխավոր շտաբում Քեմալ Քըլըչդարօղլուն և  «Ապագա» (Gelecek) կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն հանդիպումից հետո խոսել են տեսախցիկների առաջ և ընդգծել, որ նախագահական կառավարման համակարգը պետական ինստիտուտները դարձրել է ոչ գործառական։

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով GazeteDuvar լրատվական կայքը։

Խոսելով խորհրդարանական կառավարման համակարգի առավելությունների և նոր սահմանադրության անհրաժեշտության մասին՝ Դավութօղլուն ասել է․ «Ակնհայտ է, որ Թուրքիան ոչնչի չէր կարող հասնել նախկին սահմանադրություններով ընդունված մոդելներով, սակայն նախագահական կառավարման համակարգը, որն իբր եկավ այդ խնդիրները լուծելու, երկուսուկես տարվա ընթացքում ոչնչացրեց պետական կառույցների ինստիտուցիոնալ միտքը, լուրջ խնդիրներ առաջացրեց պետական սովորույթներում և Թուրքիայի ճակատագրում գերակայող դարձրեց իշխանության անհատականացված ընկալումը»:

 Անդրադառնալով Թուրքիայի հանցավոր կազմակերպության առաջնորդ Ալաաթթին Չաքըջի՝ իրեն ուղղված սպառնալիքներ պարունակող նամակին՝ Քըլըչդարօղլուն ասել է․ «Ես քննադատում եմ Էրդողանին, Բահչելին է պատասխանում։ Քննադատում եմ Բահչելիին, ընդհատակյա աշխարհի առաջնորդ է պատասխանում։ Աստծու սիրուն, տեսեք, թե ինչ վիճակի է հասել Թուրքիան։ Նախկինում էլ ես հայտարարել եմ․ որտեղ չկա օրենք, որտեղ օրենքը խախտվում է, որտեղ արժանիքները փլվում են պետության մեջ, որտեղ չկա դատական համակարգ, որոշ ժամանակ անց այդ պետությունը կարող է վերածվել կազմակերպված հանցավոր կառույցի: Ինչպե՞ս կարող է նման քննադատությունն այլ տեղից գալ, այն պարագայում, երբ ինձ պետք է պատասխանեն պարոն Բահչելին կամ նրա ընկերները»։

Ահմեդ Դավութօղլուն ևս անդրադառնալով վերոնշյալ նամակին՝ նշել է, որ այս օրերին, երբ խոսում են բարեփոխումների մասին, եթե քաղաքական կուսակցության առաջնորդին բացահայտ սպառնում են, եթե նա ենթարկվում է ամեն տեսակի կոպտության և մյուս կողմում էլ հասարակությունը բաժանվում է ընդունելիների և անընդունելիների, ապա դրա համար պատասխանատու են միայն իշխանությունները:

Էմմա Արդարյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]