Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում. Դավիթ Տոնոյան

Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում. Դավիթ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ կորած համարվող անձանց ցուցակն ունի նվազման միտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝պատասխանելով «Իմ քայլը»-ից Նազելի Բաղդասարյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց անհետ կորածներով,  նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքներով: Բաղդասարյանի կարծիքով՝ փոխհատուցում ստանալու համար համապատասխան հիմնադրամի շահառու դառնալու գործընթացը բավականին երկարատև է՝ կապված այդ անձանց անհայտ կորած ճանաչելու առիթով:

Դավիթ Տոնոյանը հիշեցրեց, որ ՊՆ-ում ստեղծված է հանձնաժողով, որը շատ սերտ աշխատում է ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև արդեն ՌԴ-ի խաղաղապահ կոնտինգենտի հետ: «Լայնածավալ աշխատանքներ են կատարվում նաև ճշգրտման առումով: Անհայտ կորածների ցուցակն այս պահին ունի նվազման միտում, քանի որ ճշգրտումների արդյունքում պարզվում է, որ այդ ցուցակներում հայտնվում են բավականին շատ մարդիկ, որոնք ողջ -առողջ են, ուղղակի հաշվառման առումով սխալ է եղել»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով անհայտ կորածների ընտանիքների տրամադրվող սոցիալական երաշխիքների մասին՝ Տոնոյանը նշեց, որ ՊՆ-ն հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, սակայն կլինեն նաև որոշակի շտկումներ: Նա վստահեցրեց, որ ամեն ինչ ընթացի մեջ է՝ նախարարության ուշադրության ներքո:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]