Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան թագավորության շրջանի պատմական կառույցներ

Վանա լճի մակարդակի իջեցման արդյունքում հայտնաբերվել են Արարատյան 
թագավորության շրջանի պատմական կառույցներ

ԵՐԵՎԱՆ,18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևելքում գտնվող Վանա լճի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել են պատմական հուշարձաններ, որոնք անցել էին ջրի տակ լճի մակարդակի բարձրացման պատճառով:

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, լճի որոշ շրջաններում հայտնաբերվել են պատմական կառույցներ, դամբարաններ, որոնք հազարավոր տարիների պատմություն ունեն: 

Հայտնաբերվել է Ականց (թուրքերեն՝ Էրչել) ամրոցը, որը կառուցվել է դեռևս Արարատյան թագավորության շրջանում և ջրի տակ է անցել 1841 թվականին, երբ Վանա լճի մակարդակը հերթական անգամ բարձրացել է:

2014-ին լճի մակարդակի իջեցման շնորհիվ կարելի էր տեսնել ամրոցի որոշ հատվածներ, իսկ այժմ հնարավոր է տեսնել սյուների և պատերի ավերակներ, դամբարաններ, կերամիկական և խեցեգործական կտորներ, տարբեր նմուշներով քարեր և որոշ մնացորդներ

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ուսումնասիրություններով զբաղվում են Վանի թանգարանի տնօրինության կողմից ձևավորված թիմերը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ