Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել ՌԴ նախագահին` զինված ուժեր ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Դաշնային Խորհուրդը հավանություն է տվել ՌԴ նախագահին` զինված ուժեր ուղարկել 
Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնային Խորհուրդը միաձայն համաձայնություն է տվել Ռուսաստանի Դաշնության նախագահին` ռուսական զինված ուժերի զինծառայողներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համաձայնություն տալ Ռուսաստանի Դաշնության նախագահին` 2020թ. նոյեմբերի 10-ից ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ` անհրաժեշտ զինամթերքով, ռազմական և հատուկ տեխնիկայով` Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությանը համապատասխան»,- ասված է Դաշնային Խորհրդի որոշման մեջ:

Այս որոշմանը կողմ են քվեարկել 129 սենատորներ:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]