Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիայում ձերբակալվել են Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամներ

Թուրքիայում ձերբակալվել են Քուրդիստանի ժողովրդական կուսակցության անդամներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական անվտանգության ծառայությունները նոյեմբերի 16-ին իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» անդամների: Ինչպես հայտնում են թուրքական լրատվական կայքերը, ձերբակալվածների թվում է նաև Մահմուդ Համիդը, ով ձերբակալվել է Ալ Վիլաթ թաղամասի Էլբուշի մզկիթում բնակվող քրոջը այցելելու ժամանակ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, Մահմուդ Համիդը հարցաքննության ժամանակ ասել է, որ Այնուլարաբում տեղակայված զինյալների համար նախատեսված ճամբարում ԱՄՆ 5 քաղաքացիների կողմից  «Քուրդիստանի ժողովրդական կուսակցության» մոտ 500 անդամ մոտ մեկ ամիս ստացել են զինվորական ուսուցում:

Ըստ նրա տված տեղեկությունների՝ ինքը իր ընտանիքի հետ բնակվել է Էլ Բաբում մինչև 2015 թվականը, երբ Իսլամական պետությունը իր հսկողության տակ վերցրեց քաղաքը, ինչից հետո ընտանիքի հետ տեղափոխվել է Մանբիջ և անդամակցել է «Քուրդիստանի ժողովրդական կուսակցությանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]