1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել

Փաշինյանը վստահեցնում է՝ վերջին 5 տարում ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումը 
փոփոխություն չի կրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցում է, որ միֆ է այն խոսակցությունը, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար Արցախի հարցով այսպիսի լուծում եղավ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ նիստում ՝պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Միֆ համար մեկ՝ կապված նրա հետ, թե հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ բան այն չէր, դրա համար այսպես ստացվեց: Ես պաշտոնապես ասում եմ, որ վերջին 5 տարվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում ոչ մի փոփոխություն չի կրել: Երկրորդ միֆն այն է, որ հնարավորություն է եղել, որ ես հրաժարական տամ, և պատերազմի ընթացը փոխվի, բայց ես փոքրոգի կերպով այդ հնարավորությունից չեմ օգտվել՝ իշխանությունը նախընտրելով ռազմական գործողությունների բարենպաստ ընթացքից»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ այդ մեսիջներն իրեն էլ են հասել ժամանակին: «Եվ ես շատ ուղիղ խոսակցություն եմ ունեցել այն մարդկանց հետ, ում հետ այդ խոսակցությունը կարող էր տեղի ունենալ, թե արդյոք դա կարող է իրավիճակի, իրադրության մեջ որևէ բան փոխել, և արդյոք կա այդպիսի կոմպոնենտ այդ պատմության մեջ»,-ասաց նա ու հավելեց, որ այդ հարցը շատ բաց է քննարկվել:

Ինչ վերաբերվում է հայ-ռուսական հարաբերություններին՝ վարչապետը վստահեցրեց, որ դրանք եղել են, կան և կմնան ռազմավարական, դաշնակցային, և դրանում որևէ մեկը որևէ կասկած չունի:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:

Աննա Գրիգորյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]