Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիացի փախստականները պատմել են ահաբեկիչների կողմից վերահսկվող ճամբարներում կյանքի մասին

Սիրիացի փախստականները պատմել են ահաբեկիչների կողմից վերահսկվող ճամբարներում կյանքի մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Հոմս նահանգում ահաբեկիչների կողմից վերահսկվող փախստականների ժամանակավոր ճամբարների նախկին կալանավորները պատմել են, որ իրենց պահել են անմարդկային պայմաններում եւ իրենց վերաբերվել որպես ստրուկների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զինյալների իշխանության ներքո մենք ապրել ենք իրավազուրկ ստրուկների վիճակում: Նրանք կարողացել են մեզանից խլել կանանց, կարողացել են սպանել տղամարդկանց, այդ ամենը եղել Է: Մենք ապրել ենք հացով ու ջրով, նույնիսկ մոռացել, թե ինչ բան Է թարմ բանջարեղենը: Մենք երեխաներին լողացնելու հնարավորություն չենք ունեցել»,-լրագրողներին պատմել Է Հերաթ Նասր Խամրուշը, որը, ինչպես եւ բազմաթիվ փախստականներ, այժմ ապրում Է Ալ-Ջամեյյա քաղաքի ժամանակավոր տեղավորման կետում:

Ալ-Ջամեյյա կետն ընդունել Է հիմնականում բազմազավակ կանանց. յուրաքանչյուր ընտանիքում կան հինգ, յոթ մանկահասակ երեխաներ: Երկար ժամանակ ի վեր առաջին անգամ փախստականները հնարավորություն են ստացել բուժզննում անցնել եւ տեղեր ստանալ տեղի կրթական հաստատություններում: Ձմեռնամուտին այստեղ են բերել նոր ներքնակներ, բարձեր եւ տաք ծածկոցներ:

«Կանոնավոր կերպով մեզ մոտ ժամանում են բժիշկների բրիգադներ: Անհրաժեշտության դեպքում փախստականներին դեղամիջոցներ են տալիս: Կառավարությունը նրանց երեխաներին մահճակալներով Է ապահովել շրջանային դպրոցում»,-լրագրողներին պատմել Է Կարմիր մահիկի ներկայացուցիչ, այդ ապաստանի համար պատասխանատու Ֆերաս Սարհանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]