Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԼՂ-ում պատերազմի ընթացքում զոհվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայող

ԼՂ-ում պատերազմի ընթացքում զոհվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 
զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների առաջին իսկ պահերից Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն իր գործառույթների շրջանակներում կազմակերպել է օրենքով սահմանված և իրավիճակով պայմանավորված համապատասխան աշխատանքների իրագործումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը:

«Պաշտոնական գործընթացներին զուգահեռ Ազգային անվտանգության մարմիններն ակտիվորեն ներգրավվել են նաև բուն ռազմական գործողություններին, և համակարգի բազմաթիվ ծառայողներ իրենց հերոսական մասնակցությունն են ունեցել հայրենիքի պաշտպանության վեհ գործին:

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած մարտական գործողությունների ընթացքում հավերժ հերոսացել են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 46 զինծառայողներ, վիրավորվել են 191 հերոս հայորդիներ, քաջարի սահմանապահներից 2-ի գտնվելու վայրն այս պահին դեռևս ճշտվում է:

Հավերժ փառքի, գնահատանքի ու մեծարումի արժանի բոլոր ծառայակիցների ընտանիքները մշտապես գտնվելու են ազգային անվտանգության համակարգի ուշադրության կենտրոնում, և արվելու է առավելագույն հնարավորը՝ վերջիններիս աջակցելու և սատարելու հարցերում, որի ուղղությամբ ՀՀ ԱԱԾ ղեկավարության կողմից տրվել են համապատասխան հստակ հանձնարարականներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս իր խոնարհումն է բերում բոլոր հերոսացած ծառայակիցների հիշատակին, շուտափույթ ապաքինում ցանկանում բոլոր վիրավոր գործընկերներին և կրկին ընդգծում, որ նրանց անուններն այլևս իրենց հաստատուն տեղն ունեն համակարգի նշանակալի պատմության փառահեղ էջերում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]