Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են համագործակցության սերտացման հարցեր

Նախագահ Սարգսյանը և Աբու Դաբիի թագաժառանգը քննարկել են 
համագործակցության սերտացման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 15-ին կարճատև (մի քանի ժամյա) աշխատանքային այց է կատարել Արաբական Միացյալ Էմիրություններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Աբու Դաբիում նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Տահնուն Բին Զայեդ Ալ Նահյանը։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը ողջունել է նախագահ Սարգսյանի այցն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ հաղորդելով ԱՄԷ նախագահ, շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի բարեմաղթանքները․ ԱՄԷ նախագահն առաջընթաց և բարգավաճում է մաղթել Հայաստանին և հայ ժողովրդին։

Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը ԱՄԷ աջակցությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հաստատված զինադադարին՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը։

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանին՝ աջակցության խոսքերի և երկու երկրների միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների առավել զարգացման շարունակական պատրաստակամության ու գործնական քայլերի համար։

Նախագահ Արմեն Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նաև կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ԱՄԷ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցության և օժանդակության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամության ու փոխշահավետ համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր՝ որպես զարգացման հիմնական ուղղություններ կարևորելով հատկապես տնտեսության և ներդրումների ոլորտները։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։ 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]