Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի​ հոգաբարձուների խորհրդի համանախագահի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի​ 
հոգաբարձուների խորհրդի համանախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զրուցակիցներն անդրադարձել են Արցախի շուրջ վերջին զարգացումներին և, այդ համատեքստում, երկրում ստեղծված իրավիճակին։ Վան Գրիգորյանն ասել է, որ խորապես մտահոգված ու անհանգստացած են ստորագրված եռակողմ հայտարարությամբ եւ դրա դրույթներով։

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Արցախն այսօր ունի տարաբնույթ և հատկապես հումանիտար խնդիրներ, և միայն համազգային միասնությամբ ու համատեղ ջանքերով է հնարավոր լուծել այդ խնդիրները։

Նախագահ Սարգսյանն ու Վան Գրիգորյանը մտքեր են փոխանակել նաև համահայկական օրակարգի մյուս առաջնահերթությունների վերաբերյալ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]