Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է պետական գործչի սպանություն նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով

Արթուր Վանեցյանը ձերբակալվել է պետական գործչի սպանություն 
նախապատրաստելու և իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ձերբակալվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն են տարածել Վանեցյանի պաշտպանները:

Պաշտպանները հայտնում են, որ Վանեցյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-235 հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեջ հանցակից լինելը, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանությունը յուրացումը նախապատրաստելը և  35-305-րդ հոդվածով՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը նախապատրաստելը) նախատեսված կասկածանքի հիման վրա:

«Արթուր Վանեցյանը հրավիրվել, ներկայացել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել է», - հայտնում են պաշտպանները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]