Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանում մեկ օրում առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 22 հազար դեպք

Ռուսաստանում մեկ օրում առաջին անգամ հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 22 
հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունում վերջին մեկ օրում հայտնաբերված COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 22 հազարը՝ կազմելով 22 702, ընդհանուր թիվը հասել է 1 մլն 903 253-ի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, լրագրողներին հայտնել են կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում։

«Վերջին մեկ օրում Ռուսաստանում հաստատված դեպքերը հայտնաբերվել են 85 շրջանում: Թիվը կազմել է 22 702, որից 5 730-ն` առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշում են նաև, որ կորոնավիրուսi տարածման առաջին օրվանից երկրում հաստատվել է 1 մլն 903 հազար 253 դեպք, որից առողջացել է 1 մլն 425 հզար 529 քաղաքացի, իսկ մահացել 32 834-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]