Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանի մուսուլմանները միջոցների հանգանակություն են հայտարարել սիրիացի փախստականների համար

Ռուսաստանի մուսուլմանները միջոցների հանգանակություն են հայտարարել սիրիացի փախստականների համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մուսուլմանների հոգեւոր վարչության «Զակյատ» ֆոնդն սկսել Է տաք հագուստի եւ ջեռուցիչների համար միջոցներ հանգանակել սիրիացի փախստականներին օգնելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է կազմակերպության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

««Զակյատ» ֆոնդը հայտարարել Է 1,6 միլիոն ռուբլի հանգանակելու մասին՝ սիրիացի փախստականների համար տաք հագուստ, ջեռուցիչներ, վառելիք եւ ներքնակներ ձեռք բերելու նպատակով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Տվյալների համաձայն, որոնք ներկայացվում են վարչությունում, Լիբանանում ապրում Է շուրջ 1 միլիոն սիրիացի փախստական:

«Նրանց ճամբարները տեղակայված են Սիրիայի հետ սահմանին, այն շրջանում, որտեղ հաճախ անձրեւներ են տեղում, իսկ ձմռանը ձյուն Է գալիս: Մարդիկ, այդ թվում նաեւ երեխաները, հարկադրված են ապրել աղետալի պայմաններում. հաճախ վրաններում շատ կեղտոտ ու ցուրտ Է լինում, իսկ անձրեւների ժամանակ ողողվում Է ջրով: Հատկապես դժվար Է այրիների, միայնակ մայրերի, հաշմանդամների, տարեցների ու հիվանդների համար, որոնց շտապ կարգով դեղորայքային բուժում կամ վիրահատական միջամտություն Է պահանջվում»,-ճշտել են կազմակերպությունում: Ավելի վաղ «Զակյատ»-ում հայտնել են, որ ֆոնդի միջոցներով լիբանանյան Բեքաա հովտի շրջանում, որը գտնվում Է Սիրիայի հետ սահմանին, դպրոց են բացել 250 հոգու համար: Նաեւ նոյեմբերին մոտավորապես 1,5 հազար սիրիացի փախստականներ ֆոնդից ստացել են տաք հագուստ, ծածկոցներ, սննդամթերք, իսկ որբերը՝ առաջին անհրաժեշտ իրեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]