Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չավուշօղլուն վիրավորվել է, որ Պոմպեոն այցելում է ոչ թե Անկարա, այլ Ստամբուլ

Չավուշօղլուն վիրավորվել է, որ Պոմպեոն այցելում է ոչ թե Անկարա, այլ Ստամբուլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն որոշել է չհանդիպել տարածաշրջանային այց ծրագրած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Պաշտոնական Անկարան Պոմպեոյի այցի մանրամասները և դրա նպատակը համարում է վիրավորանք. Պոմպեոն ժամանելու է Ստամբուլ, այլ ոչ թե Անկարա: Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, նշում են, որ թուրք պաշտոնյաները համոզված են՝ Չավուշօղլուն կհանդիպի Պոմպեոյի հետ, եթե նա պաշտոնական այցով ժամանի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա:

Թուրքիայի համար Պոմպեոյի այցը եղել է սպասված, քանի որ նա քանիցս եղել է տարածաշրջանում, սակայն Թուրքիան չի ներառել երկրների իր ցուցակում: Սակայն այս այցը Թուրքիան չի համարում իր սպասելիքների իրականացում, քանի որ Պոմպեոն «այցելում է Թուրքիա ոչ թե թուրքական իշխանությունների հետ հանդիպելու և տարածաշրջանային խնդիրները քննարկելու համար, այլ Բարդուղիմեոս Առաջինի հետ կրոնական խնդիրները քննարկելու համար»: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, թուրքական մամուլը սա համարում է քայլ՝ ի պատասխան Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 13-23-ը պաշտոնական այցերով կմեկնի Ֆրանսիա, Թուրքիա, Վրաստան, Իսրայել, Արաբական Էմիրություններ, Կատար, Սաուդյան Արաբիա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը նոյեմբերի 10-ին: Խոսելով Թուրքիա կայանալիք այցի մասին՝ ԱՄՆ-ը հայտարարել է, որ Պոմպեոն կժամանի Ստամբուլ, որպեսզի հանդիպի Պոլսո Հունաց Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Առաջինի հետ՝ քննարկելու Թուրքիայում առկա կրոնական խնդիրները: «Պոմպեոյի նպատակն է ամբողջ աշխարհում նպաստել կրոնական ազատությանը»,- հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը:

Մերի Վարդումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]