Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հանրահավաքի նախաձեռնողները ձևակերպել են իրենց պահանջը

Հանրահավաքի նախաձեռնողները ձևակերպել են իրենց պահանջը

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները հանրահավաքի ընթացքում ձևակերպել են իրենց պահանջները: Նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ազատության հրապարակում ելույթ ունեցան ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը, խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը, այլք:

Ընդդիմության ներկայացուցիչները հրաժարականի պահանջը պայմանավորում են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և նշում, որ Փաշինյանի հրաժարականն այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքն է:

Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել, նշելով, որ ներկայացնելու են պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:

ՀՀ ոստիկանությունը պահանջում է դադարեցնել Ազատության հրապարակում նախատեսված 17 կուսակցությունների հանրահավաքը, նշելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում, արգելվում է հավաքների անցկացումը: Ոստիկանությունը արդեն իսկ հավաքի վայրից բերման է ենթարկել մի խումբ քաղաքացիների: Բերման ենթարկվածների թվում է նաև Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]