Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների հետ

ՀՀ նախագահը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության 
ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում, նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչների՝ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի և պատգամավոր Անի Սամսոնյանի հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մասնավորապես Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության, ինչպես նաև երկրում ստեղծված իրադրության վերաբերյալ:

Պատգամավորները ներկայացրել են իրենց գնահատականները, տեսակետներն ու առաջարկները:

Զրուցակիցներն ընդգծել են համազգային միասնության և համերաշխության, ինչպես նաև ներքաղաքական կայունության պահպանման առանձնակի կարևորությունը ներկայիս իրավիճակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]