Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՌԴ-ն հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից. Զախարովա

ՌԴ-ն հույս ունի, որ ԼՂ հարցով հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների 
կողմից. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մոսկվան ելնում է նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը կիրագործվի բոլոր ստորագրողների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին RTVI-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փաստաթուղթն ունի հայտարարության կարգավիճակ: Մենք ելնում ենք նրանից, որ այն կիրագործվի բոլորի նրանց կողմից, ովքեր ստորագրել են, և այդ ստորագրությունները դրված են»,-ասել է նա:  Զախարովան կոչ է արել այս փուլում «չքննարկել այդ փաստաթղթի չիրականացման սցենար»:

«Եկեք խոսենք այն մասին, թե ինչ անել, որ այն իրականացվի, իսկ այս ուղղությամբ քիչ բան չի արվում»,-ասել է նա:

Անդրադառնալով խաղաղապահների հարցին՝ Զախարովան նշել է, որ այն քննարկվել է դեռ մեկ ամիս առաջ, այդ թվում՝ հոկտեմբերի 9-10-ը ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը նոյեմբերի 10-ի ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն են ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]