1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սահակաշվիլին կցանկանար Վրաստան վերադառնալ միայն իր բանջարանոցով զբաղվելու համար

Սահակաշվիլին կցանկանար Վրաստան վերադառնալ միայն իր բանջարանոցով զբաղվելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել Է, որ եթե վրացական ընդդիմությունն իրեն հրավիրի, ինքը պատրաստ Է հայրենիք վերադառնալ, բայց չի ցանկանում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնել, այլ միայն ցանկանում Է զբաղվել իր բանջարանոցով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ոչ մի պաշտոն չեմ ցանկանում, որպեսզի ինձ առաջարկեն (ընդդիմության) հաղթանակի դեպքում, ես կհրաժարվեմ: Ես ցանկանում եմ ազատ քաղաքացի լինել իմ ազատ երկրում: Ցանկանում եմ վերադառնալ իմ բանջարանոց: Ինձ համար ծանր Է այն, որ ութ տարի շարունակ ինձ թույլ չեն տվել գալ երկիր, որը ես կյանքիցս ավելի շատ եմ սիրում»,-հայտարարել Է Սահակաշվիլին Facebook սոցիալական ցանցում իր տեսաուղերձի ընթացքում:

Նա հաղորդել Է, որ երբեք չի հաշտվել այն մտքի հետ, որ չի կարող հայրենիք վերադառնալ: Սահակաշվիլին հայտարարել Է, որ պատրաստ Է ժամանել միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ միասին: Վրաստանում ընդդիմությունը բողոքի համատեղ ակցիաներ Է անցկացնում՝ պահանջելով նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ, քանի որ չեն ընդունում հոկտեմբերի 31-ին անցկացված ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը:

Ութ ընդդիմադիր կուսակցություններ, որոնք հաղթահարել են 1 տոկոսի արգելքը, հրաժարվում են պատգամավորական մանդատներ ստանալ՝ պնդելով, որ ընտրությունները կեղծված են եւ իրականում իրենք բնակչության ավելի շատ աջակցություն ունեն, քան ԿԸՀ-ի արդյունքներով Է:

Վրաստանում Սահակաշվիլի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր, դրանցից մի քանիսով նա հեռակա դատապարտված Է: Արդարադատության նախարարությունում խոստանում են նրան ձերբակալել երկրի սահմանները հատելուց անմիջապես հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]