Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները կավելանան 10.7 մլրդ դրամով

Պետբյուջեից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացումները 
կավելանան 10.7 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը:

Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել:

Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն:

Բաթոյանը հիշեցրեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների:

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ