Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

Միքայել Համբարձումյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Միքայել Համբարձումյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի. Միքայել Համբարձումյանին ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Համբարձումյանն ազատվել է նաև ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողի պաշտոնից:

Գնդապետ Միքայել Համբարձումյանը 2020 թվականի օգոստոսի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]