1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ևս մեկ պատժամիջոց է պատրաստում. «Յենի Շաֆաք»-ը մանրամասներ է հայտնում

ԵՄ-ն Թուրքիայի նկատմամբ ևս մեկ պատժամիջոց է պատրաստում. «Յենի Շաֆաք»-ը 
մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքական լրատվամիջոցները տեղեկությունների են տիրապետում, որոնց համաձայն՝ Եվրամիությունը ևս մեկ պատժամիջոց է պատրաստում կիրառել Թուրքիայի դեմ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը»-ը, «Յենի Շաֆաք» լրատվական կայքը հայտնում է՝ նոր պատժամիջոցը ևս կապվում է Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների հետ։ Այս որոշումները հստակ ցույց են տալիս, որ Եվրամիությունն անօրինական է համարում Թուրքիայի կողմից Հունաստանին և Կիպրոսին պատկանող տարածաշրջաններում իրականացվող գործողությունները:

Եվրամիությունը Թուրքիայի նավթային ընկերության խորհրդի անդամ և փոխնախագահ Մեհմեթ Ֆերրուհ Ակալընի և Թուրքիայի նավթային ընկերության Որոնման բաժնի փոխտնօրեն Ալի Ջոշկուն Նամօղլուի նկատմամբ պատժամիջոցը երկարաձգել է ևս 1 տարով Միջերկրական ծովի արևելյան ավազանում Թուրքիայի կողմից իրականացվող հորատման աշխատանքների պատճառով։ Այս մասին հայտնել է Եվրոպական խորհուրդը՝  նշելով, որ պատժամիջոցը կկիրառվի մինչ 2021 թվականի նոյեմբերի 12-ը։ Երկու անձանց արգելված են այցերը Եվրամիության երկրներ, իսկ նրանց ակտիվները սառեցվել են։ Բացի այդ, ԵՄ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց արգելվում է միջոցներ տրամադրել նրանց, ովքեր ընդգրկված են ցուցակում:

Եվրամիությունը 2019 թվականի հուլիսին պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման պատճառով։ Բացի այդ, ԵՄ-ն նաեւ ֆինանսական սահմանափակիչ միջոցներ է մտցրել Անկարայի նկատմամբ՝ կրճատելով Թուրքիային 2020թ-ին հատկացվող օգնության ծավալը (ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացի ժամանակ տրամադրվող սուբսիդիաները), ինչպես նաեւ առաջարկել է Եվրոպական ներդրումային բանկին վերանայել իր վարկային գործունեությունն այդ երկրում, մասնավորապես, սուվերեն ապահովման վարկավորման հարցում:

Մերի Վարդումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]