Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

SOAD-ի Protect The Land երգի տեսահոլովակը 12 ժամում դիտվել է ավելի քան 1 միլիոն անգամ

SOAD-ի Protect The Land երգի տեսահոլովակը 12 ժամում դիտվել է ավելի քան 1 միլիոն 
անգամ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի Protect The Land երգի տեսահոլովակը Youtube-ում 12 ժամվա ընթացքում դիտումների քանակն անցել է 1 միլիոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին տեսահոլովակը 24 ժամվա կտրվածքով  աշխարհի ամենադիտվածների տեսանյութերի շարքում  6-րդ  տեղում է:

Նոյեմբերի 6-ին 15-ամյա դադարից հետո System of a Down ռոք խումբը երկու նոր երգ է թողարկել՝ Protect The Land-ը և Genocidal Humanoidz-ը, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին: 

Խմբի մենակատար Սերժ Թանկյանը գրել է, որ այդ երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է Արցախի և Հայաստանի նկատմամբ:

Ռոք երաժիշտը նշել է նաև, որ երգերը կարելի է գնել այստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]