Սիրիան մնացել է առանց էլեկտրականության
10:41, 6 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ամբողջ տարածքը նոյեմբերի 6-ին առանց Էլեկտրականության Է մնացել վթարի պատճառով, ԷլեկտրաԷներգիայի մատակարարումը կվերսկսվի աստիճանաբար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Սիրիայի Արաբական Հանրապետության ԷլեկտրաԷներգիայի նախարարությունը:
«Սիրիայում Էլեկտրականությունն ամբողությամբ անջատվել Է Էլեկտրագծի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով»,- Ikhbariya պետական հեռուստաալիքը մեջբերում Է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունը:
«Աշխատանքներ են տարվում Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերսկսելու ուղղությամբ»,-հաղորդել Է նախարարությունը:
Հաղորդագրության մեջ չի նշվում վթարի պատճառները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում