Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վերջին 2 տարում ԱԹՍ-ների քանակը հնգապատկվել է, «Սմերչ»-ի քանակը մեծացվել. Հովհաննիսյանի պարզաբանումը

Վերջին 2 տարում ԱԹՍ-ների քանակը հնգապատկվել է, «Սմերչ»-ի քանակը մեծացվել. 
Հովհաննիսյանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը զինվելու համար, 2016թ. Ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերվող զենքերի ծավալները մեծացվել են, իսկ վերջին երկու տարում նոր զենքերի ծավալն առհասարակ ամենամեծն է եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը պարզաբանում է ներկայացրել ձեռք բերված նոր զենքերի, հատկապես վերջին երկու տարիների մասով՝ անդրադառնալով իր հարցազրույցում հնչեցված մտքերից հետո այդ թեմայով քննարկումներին:

«Ես հարցազրույցում նշել եմ, որ մենք մշտապես զինվել ենք՝ ըստ մեր հնարավորության, բոլոր ժամանակներում արվել է առավելագույնը՝ զինվելու համար, սակայն 2012-2018թթ. փորձ ենք արել գնել հիմնականում նոր զենքեր: Ապրիլյանից հետո դրանց ծավալները մեծացվել են, իսկ 2018-2020թթ. նոր զենքերի ծավալը ամենամեծն է եղել առհասարակ: Նախ՝ ինձ հակադարձողներից որևէ մեկը որևէ կերպ ավելի լավ չի տիրապետում իմ նշած նորագույն զենքերի իրական ծավալներին, որոնք ձեռք են բերվել 2018-2020թթ ընթացքում»,-նշել է Հովհաննիսյանն ու տարեթվերով ներկայացրել ձեռք բերվածը:

2012-2018թթ. ընթացքում ձեռք է բերվել մի քանի հարյուր միավոր նոր ավտոմեքենա, վերջին երկու տարում՝ կրկնակի շատ:

2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել նոր սերնդի կապի միջոցներ և ռադիոկայաններ, այդ թվում՝ ոչ դրսից: Վերջին երկու տարում եռակի շատ է ձեռք բերվել:

Անդրադառնալով նոր մեծ զենքերին՝ Հովհաննիսյանը նշել է, որ 2012-2018թթ.  ձեռք են բերվել սահմանափակ քանակությամբ նոր սերնդի հակատանկային միջոցներ, օրինակ «Կորնետ»: Վերջին երկու տարիներին այդ միջոցներից ձեռք է բերվել եռակի-քառակի շատ:

2012-2018թթ. ընթացքում ձեռք են բերվել «Սմերչ» կայանքներ: Թվերը չնշելով՝ Հովհաննիսյանը հավելել է, որ վերջին երկու տարում դրանց քանակը մեծացվել է, իսկ մարտապաշարը՝ բազմապատկվել:

2012-2018թթ. Հայաստան են բերվել նոր սերնդի բալիստիկ հրթիռներ, վերջին երկու տարում ձեռք են բերվել կործանիչներ: Գաղտնիության պատճառով ՊՆ ներկայացուցիչն այս մասով մանրամասներ չի ներկայացրել:

2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի, փոքր հեռահարության ՀՕՊ միջոցներ, վերջին երկու տարում դրանց քանակը եռապատկվել է, ավելացվել են մեծ խմբաքանակի հին միջոցներ: Ձեռք է բերվել աշխարհի լավագույն ՀՕՊ միջոցներից՝ ՏՕՌ-Մ-ը:

2012-2018թթ. Հայաստան են բերվել փոքր քանակությամբ նոր սերնդի ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) միջոցներ, որոնք խնդիրներ են ունեցել և չեն աշխատել: Դրանք խելքի են բերվել միայն այս տարի, և ավելի լավ միջոցների քանակությունը ավելացվել է մի քանի անգամ:

2012-2018թթ. Հայաստանում ստեղծվել և ներկրվել են որոշակի քանակության ԱԹՍ-ներ, վերջին երկու տարում դրանց քանակը հնգապատկվել է:

Վերջին երկու տարում կնքվել են օդուժի վերազինման մեծ պայմանագրեր, մանրամասները գաղտնիք են: «Ձեռք են բերվել ՏՕՍ համակարգեր և այլն, որոնք բարձրաձայնելու ենթակա չեն: Առայժմ այսքանը սա դեռ ամբողջը չէ»,-եզրափակել է Հովհաննիսյանը:                                


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]