Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի

Այս պահին Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննչական կոմիտեի հաստատված տվյալներով` այս պահին  Ադրբեջանում պահվում է 21 հայ ռազմագերի։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նոյեմբերի 5-ի ասուլիսին ասաց ՀՀ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

«Այդ տվյալներն անընդհատ փոփոխվում են, կան տվյալներ, որոնք ճշգրտման փուլում են։ Կա երկու անձի վերաբերյալ տվյալ, որը ճշգրտվում է։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության և անհատ իրավապաշտպանների կողմից դիմումներ են ներկայացվում ՄԻԵԴ, որպեսզի կիրառվի հրատապ միջոց և Ադրբեջանին պարտավորեցվի ներկայացնել հստակ տվյալներ, ինչպես նաև ապահովել հայ ռազմագերիների մարդասիրական բոլոր նորմերի պահպանումը: Այսինքն, որպեսզի  նրանք չխոշտանգվեն, ստանան անհրաժեշտ բուժօգնություն»,- ասաց Վարդանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]