Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

Թուրքիան շարունակում է քաղաքական հետապնդումները այլախոհների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի նոյեմբերի 4-ին լրանում է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդական դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին համանախագահներ Ֆիգեն Յուկսեքդաղի և Սելահաթթին Դեմիրթաշի ձերբակալության 4-րդ տարին: Դեպքի առթիվ իրենց ուղերձներով են հանդես եկել  ԺԴԿ մի խումբ պատգամավորներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԺԴԿ-ի մամուլի գրասենյակը նշել է. « 2016 թվականի նոյեմբերի 4-ի  «քաղաքական հեղաշրջումը» շարունակվում է, իսկ մենք ֆաշիզմի առջև ծնկի չեկանք»:

ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը նշել է. «Մենք նման ենք երկաթի, երբ մեզ ծամեք ձեր ատամներն էլ կընկնեն: Այդ իսկ պատճառով դիմադրում ենք, հաջողում ենք, հաղթում ենք»:

Քրդերը և ԺԴԿ անդամները 2016 թվականի նոյեմբերի 4-ին ընտրված պատգամավորի ձերբակալությունը համարում են «քաղաքական հեղաշրջում»: Ըստ ԺԴԿ-ի և նրա 6 միլիոն ընտրողների քրդական քաղաքականության դեմ Թուրքիայի Հանրապետության ճնշումը երբեք չի դադարել:

2015 թվականի հունիսի 7-ին Թուրքիայի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում»  կուսակցությունը միակուսակցական կառավարություն ձևավորել չկարողանալու մեծ վտանգի առջև էր կանգնել: Ընտրություններում ԱԶԿ-ն ստացավ 258 պատգամավորական մանդատ,  իսկ քրդամետ ԺԴԿկարողացավ ստանալ ժողովրդի ձայների շուրջ 13 տոկոսը: Էրդողանի միակուսակցական կառավարման կյանքը շարունակելու համար 2015 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

2016 թվականի հուլիսի 15-16-ին Թուրքիայում հեղաշրջման փորձ է կատարվում, ինչից հետո էլ Էրդողանը բաց չթողնելով «առիթը»  ձերբակալում է իր մրցակից ԺԴԿ համանախագահներին և մի շարք պատգամավորների  «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]