Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Զինվորներն ու աշխարհազորայինն ամուր են պահում առաջնագիծը. մանրամասներ Քաշաթաղից

Զինվորներն ու աշխարհազորայինն ամուր են պահում առաջնագիծը. մանրամասներ 
Քաշաթաղից

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորման ազատամարտիկներն այս օրերին կենաց-մահու կռիվ են տալիս Պաշտպանության բանակի զինվորների հետ: Առաջնագծում գտնվող Ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Հարութ Ավանեսյանի խոսքով՝ Քաշաթաղի կյանքի ճանապարհի պահապաններն ամուր են առաջնագծում, իսկ թիկունքի ամրությունը նույնպես տղաներին ուժ ու ոգի է հաղորդում:

«Մենք մարտական են տրամադրված: Սա մեր հայրենիքն է, մեր տունն է, մեր ստեղծածն է, հետևաբար՝ մենք ենք տերն այս ամենի: Եվ տանտիրոջ իրավունքով կանգնած ենք այս հողի վրա, և այդ իրավունքով էլ պաշտպանում ենք մեր հողը: Այդ գիտակցումը մեր բոլորի մոտ  է: Հայը միշտ ամուր է, հայը միշտ հզոր է: Ցավոք, ունենք կորուստներ, մեր ընկերների թափված արյունը մեզ ստիպում է, որ մենք ավելի հզոր ու ուժեղ լինենք»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հարութ Ավանեսյանը:

Առաջնագծում գտնվողների շրջանում, Հարութ Ավանեսյանի խոսքով, հետաքրքիր մոտեցում է ձևավորվում, զինվորներն օգնում են աշխարհազորին, վերջինս էլ՝ զինվորներին: Անծանոթները՝ բարեկամանալով, միմյանց մասին հոգ տանելով էլ՝ ամուր են պահում առաջնագիծը:

«Մենք հզոր ենք, հաղթելու ենք, առաջ ենք գնալու, պարզապես ժամանակի հարց է: Սա հերթական դժվարությունն է, որը հաղթահարում ենք: Մեր նախնիները նույնպես սրա միջով անցել են: Մենք հիմա պետք է այս հարցը լուծենք, որ հաջորդ սերունդներին պատերազմ բաժին չընկնի»,-հավելել է նա:

Վան Նովիկով


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]