Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Սեպտեմբեր

Կառավարությունը մանրամասն քննարկում է վարձկանների վերաբերյալ իրավական բոլոր հնարավոր գործընթացները

Կառավարությունը մանրամասն քննարկում է վարձկանների վերաբերյալ իրավական 
բոլոր հնարավոր գործընթացները

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը մանրամասն քննարկում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի կողմից վարձկան-ահաբեկիչների ներգրավման վերաբերյալ իրավական բոլոր հնարավոր գործընթացները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Հակամարտության գոտում վարձկան-ահաբեկիչների առկայությունը կարող է առաջացնել տարբեր միջազգային հետևանքներ: Կան կոնվենցիաներ, որոնցով նախատեսվում են որոշակի ընթացակարգեր: Ունենալով նման խումբ պարտականություններ` պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, դեռ մի բան էլ այդ պետություններն իրենք են զինել, ֆինանսավորել ահաբեկիչներին: Կառավարությունում բոլոր իրավական հնարավոր գործընթացները մանրամասն քննարկվում են»,- ասաց Բադասյանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դա, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Նորայր Շողիկյան




Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]