1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

ԻՊ-ն ստանձնել է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է Վիեննայում իրականացված հարձակման պատասխանատվությունը, որը տեղի Է ունեցել նոյեմբերի 2-ի երեկոյան:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հաղորդել Է France 24 հեռուստաալիքը:

«Իսլամական պետությունն» ստանձնել Է Վիեննայում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հրաձգությունը տեղի Է ունեցել Շվեդենպլաց հրապարակից ոչ հեռու, Շտադտթեմպել քաղաքի գլխավոր սինագոգի մերձակայքում: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը որակել Է որպես ահաբեկչական գործողություն: Զոհվել Է չորս մարդ:

Առկա տեղեկատվության համաձայն, հարձակվողները եղել են մի քանի հոգի: Նրանք օգտագործել են երկարափող հրաձգային զենք:

Հանցագործներին բռնելու գործողությունը շարունակվում Է, դրանում գործի են դրվել քաղաքի ոստիկանների մեծ մասը եւ զինվորականներ: Իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակողներից մեկն սպանվել Է, առնվազն մեկին դեռ փնտրում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]