1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արաբները շահերի համադրմամբ պետք է ձեւավորեն ընդհանուր օրակարգ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արաբները շահերի համադրմամբ պետք է 
ձեւավորեն ընդհանուր օրակարգ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թուրքիան մուսուլմանական աշխարհում իր ազդեցությունն է ծավալում երկու հիմնական գաղափարախոսությունների հիման վրա։ Առաջինը՝ սունիական իսլամի, իսկ ավելի կոնկրետ՝ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գաղափարախոսության, երկրորդը՝ ազգային կամ թյուրքականության գործոնի հիման վրա։ Արաբագետ Արմեն Պետրոսյանի խոսքով, այսօր արաբական աշխարհում առավելապես օգտագործվում է իսլամական կամ դավանական ուղղությունը։ Այդ առումով Թուրքիան որոշ համախոհներ ունի արաբական մի շարք երկրներում, որտեղ կան «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ճյուղավորումները։

«Վերջին երկու-երեք տարվա ընթացքում նկատվում է արաբական լայն համախոհություն՝ խոչընդոտելու Թուրքիայի դիրքերի ակտիվացումը արաբական տարբեր երկրներում։ Միաժամանակ պետք է փաստել, որ արաբական երկրների քայլերը կամ միասնական քաղաքականությունը դեռեւս ակնհայտ հաջողություններ չեն արձանագրել»,- մանրամասնեց արաբագետը։

Արմեն Պետրոսյանի կարծիքով, արաբական երկրների կողմից թիրախային եւ նպատակաուղղված գործողությունների ականատես կլինենք այն դեպքում, երբ բացահայտ վտանգ սպառնա հիմնական դերակատար երկրներին եւ նրանց շահերին։ Չնայած Լիբիայում, Եգիպտոսում եւ այլուր առկա է Թուրքիայի միջամտությունը, սակայն այն այնքան թեժ չէ, որպեսզի համախմբի եւ կոնկրետ գործողությունների դրդի արաբական աշխարհի երկրներին»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]