Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին. War gonzo

Թուրքիայի պահանջով Ալիևը հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի 
պաշտպանության նախարարին. War gonzo

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական War gonzo նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը հայտնում է, որ Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար հրամանատարությունից ազատել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ այս մասին հայտնել են War gonzo-ի աղբյուրները Ստամբուլից:

Նախագծի ստացած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը փաստացի ազատված է զինված ուժերի հրամանատարությունից, ինչի պատճառը նրա ունեցած սերտ կապերն են ռուս գեներալների հետ:

Նշվում է, որ Հասանովը 1980 թվականին ավարտել է Բաքվի ընդհանուր ռազմական հրամանատարական ուսումնարանը և մինչև 1985 թվականը ծառայել է Գերմանիայում տեղակայված Խորհրդային զորքերի կազմում, իսկ Գերմանիայից Խորհրդային զորքերի դուրսբերումից հետո մինչև 1993 թվականը ծառայությունը շարունակել է Սիբիրյան ռազմական շրջանում: «Բնական է, որ ռուս գործընկերների հետ նրա կապերը մնացել են: Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովի հետ կապված սկանդալից հետո թուրքական հատուկ ծառայություններն Ալիևից պահանջել են մարտական գործողությունները ղեկավարելուց ազատել բոլոր գեներալներին, որոնք ռուսական կրթություն ունեն: War gonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրների տվյալներով Ալիևը կատարել է այդ պահանջը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովն այս պահին հասանելիություն չունի ռազմաճակատում տիրող ռեալ իրավիճակին, ինչպես նաև կորցրել է հասանելիությունը որոշումներ կայացնելու բոլոր մեխանիզմներին»,- գրում է նախագծի «Տելեգրամ»-ի ալիքը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]