Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք. Փաշինյան

Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա 
միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հրապարակելով The Jerusalem Post պարբերականին տված հարցազրույցն՝ այն ուղեկցել է գրառմամբ:

«Ցավում եմ, որ այս հարցազրույցի հրապարակումից ընդամենը ժամեր անց Իսրայելը թեկուզ անուղղակի թիրախ դարձավ՝ Վիեննայի սինագոգի տեսքով: Ուրիշ ազգերի եւ հավատքների նկատմամբ հանդուրժողականությունը պիտի դառնա միջազգային հարաբերությունների անառարկելի արժեք», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա:

The Jerusalem Post պարբերականի թղթակիցը ՀՀ վարչապետից հարցրել էր՝ հետաքրքրվա՞ծ է Իսրայելի հումանիտար օգնությամբ, Փաշինյանը պատասխանել էր. «Հումանիտար օգնություն երկրի՞ց, որը վարձկաններին վաճառում է զենք, որն օգտագործում են քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համար: Ես առաջարկում եմ, որ Իսրայելը այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին ՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]