Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օրենքով հստակեցվեցին ռազմական դրության օրերին ՏԻՄ ղեկավարների տեղակալների գործառույթները

Օրենքով հստակեցվեցին ռազմական դրության օրերին ՏԻՄ ղեկավարների 
տեղակալների գործառույթները

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր հստակեցնել ռազմական դրության ընթացքում քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների տեղակալների գործառույթները: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունվեց միաձայն` 73 «կողմ» ձայներով:

Նախագծով հստակեցվում է ռազմական դրության ընթացքում համայնքի ղեկավարի տեղակալի հանձնառությունները: Տեղակալը կփոխարինի համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ: Օրենքի նախագծով կհստակեցվեն տեղակալի գործառույթները ռազմական դրության հետ կապված կոնկրետ իրավիճակներում, կձևակերպեն նրա պարտականություններն աշխարհազորային աշխատանքների կազմակերպման և իրականացման համատեքստում:

Օրենքի միջոցով կլուծվի համայնքներում ղեկավարի տեղակալի հաստիքի պարտադիր առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա ռազմական դրության պայմաններում համայնքներում պաշտպանունակության ամրապնդմանը, պաշտպանության կազմակերպմանը:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։ Սեպտեմբերի 27-ից Հայաստանում և Արցախում հայտարարված է ռազմական դրություն:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]