Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը
18:55, 2 Նոյեմբեր 2020
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնում թուրքերը վանդալիզմի են ենթարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության շենքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրել է «France 24»-ի լրագրող Աշխեն Վերդյանը՝ հրապարակելով լուսանկար:
« Լիոնի ՀՀ գլխավոր հյուպատոսության պատին նոր հակահայկական գրառում է հայտնվել, որում հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև «Գորշ գայլեր» կազմակերպության հավատարմությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»,- գրել է Վերդյանը:
Ավելի վաղ, թուրքերը Դեսինում վանդալիզմի էին ենթարկել Հայոց ցեղասպանության հուշարձանը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում