Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի փրկությունը կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար. «Взгляд»

Արցախի փրկությունը կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար. «Взгляд»

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախ գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։

«Թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այնուամենայնիվ, Ռուսաստանը պարտավորություններ չունի Արցախ նկատմամբ, քանի որ այն չի հանդիսանում Հայաստանի պետական տարածքը»,- նշում է աղբյուրն ու կարծիք հայտնում, որ այս փաստից ելնելով, տարածվել է սխալ մոտեցում, թե Արցախը, որպես այդպիսին, նշանակություն չունի Ռուսաստանի կենսական շահերի համար, սակայն փաստը մնում է փաստ, և հարցումները ցույց են տվել, որ Արցախի բնակչությունը ամենառուսամետն է տարածաշրջանում։ «Взгляд»-ի հոդվածագրի կարծիքով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի անմիջական ազդեցության ներքո, Արցախը զավթելուց հետո Արևմուտքի համար կարող է ձեռք բերել կարևոր նշանակություն, և միգուցե, որոշ «դեմոկրատական» վերափոխումներից հետո հայտնվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, ինչը վտանգավոր է ռուսական շահերի համար։ «Այստեղ գլխավորը Արցախյան հակամարտության մեջ ժամանակին միջամտությունն է այնպես, որ Արցախը անկում չապրի, հակառակ դեպքում գործընթացներն անդառնալի հետևանքներ կունենան»,-գրում է ռուսական լրատվամիջոցը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]