1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ագրեսիայում սպառնալիք է միջազգային անվտանգությանը. ՀՀ վարչապետ

Ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ագրեսիայում սպառնալիք է միջազգային 
անվտանգությանը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարձկանների եւ ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ միջազգային անվտանգությանը եւ այս խնդիրը պետք է դառնա միջազգային հետաքննության առարկա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն եւ նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները եւ դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք»,-ընդգծել է վարչապետ Փաշինյանը:

 Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հաստատել է, որ տիրապետում է լուրջ փաստերի այդ մասին. ջիհադիստները կապեր ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Վարձկանների ներգրավվածության մասին փաստերի է տիրապետում նաև Ռուսաստանը: Այդ մասին հայտարարել է նաև աղբյուրը ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից: Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը նշել է, որ Դամասկոսը կարող է հաստատել՝ Թուրքիան Սիրիայից Ղարաբաղ է ուղարկել ջիհադիստների:

Արցախի Պաշտպանության բանակը հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին գերեվարել է վարձկան ահաբեկիչների, որոնք հարցաքննության ընթացքում մանրամասն պատմել են իրենց հավաքագրման և Սիրիայից Թուրքիայի միջոցով քաղաքացիական օդանավակայաններով ու քաղաքացիական ինքնաթիռներով Ադրբեջան տեղափոխման մասին: Հարուցված են քրեական գործեր:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]