Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փոխվարչապետը, չնայած COVID-19-ի թվերի աճին, լոքդաունի անհրաժեշտություն չի տեսնում

Փոխվարչապետը, չնայած COVID-19-ի թվերի աճին, լոքդաունի անհրաժեշտություն չի 
տեսնում

ԵՐԵՎԱՆ,  2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը, չնայած կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին, լոքդաունի դիմելու պատճառներ չի տեսնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բոլորը հետևում են, թե ինչ է կատարվում աշխարհում, և ինչ նշանակություն ունի լոքդաունը: Չեմ կարծում, որ մենք այսօր ունենք մի իրավիճակ, որի պատճառով պետք է դիմենք լոքդաունի: Եթե ամփոփենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, եվրոպական տարբեր երկրների անցած փորձը, այս պահի դրությամբ նման օրակարգ չենք ունենա»,- նշեց փոխվարչապետը:

Նա կոչ արեց բոլորին հետևել Կառավարության ընդունած կանխարգելիչ միջոցառումներին: Գրիգորյանի խոսքով` հակահամաճարակային կանոնների պահպանումն ամենաարդյունավետ լուծումն է իրավիճակից դուրս գալու համար:

Հայաստանում նոյեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 93 448 դեպք, որոնցից 56 466 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1 391 դեպք: Արձանագրվել է նաև մահվան 376 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]