Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար մատուցվել է պատարագ

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար մատուցվել է 
պատարագ

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար պատարագ է մատուցվել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «AnalitikaUA.net»-ին հայր Կարապետ Ղարիբյանը հայտնել է, որ պատարագներն անցկացվում են ամեն շաբաթ:

Պատարագներն անցկացվում են տաճարների վանահայրերի կողմից: Եկեղեցական արարողություններին մասնակցում են հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման եւ Արցախում խաղաղության համար:

Ուկրաինայի հայ համայնքն ակտիվորեն աջակցում է Հայաստանին: Պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը Ուկրաինայի հայերի միությունը ստեղծել է արտակարգ շտաբ Կիեւում: Այնուհետև Երևանում իր աշխատանքն է սկսել Ուկրաինայի հայերի միության շտաբը՝ համատեղ գործողությունների համակարգման եւ ռազմական ագրեսիայի ժամանակ տուժածներին օգնելու համար։

Աշխատանքային խմբում ընդգրկված են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈւՀՀ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` կամավորներ Հայաստանից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]