Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռմբակոծության

Արցախի Մարտունի քաղաքը Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռմբակոծության

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի  Մարտունի քաղաքը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ենթարկվել է ռմբակոծության: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրությունից:

«Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա և ավերածություններ ու նյութական վնասներ պատճառեց խաղաղ բնակչությանը:

Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար հանգիստ է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ  Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը կապված է բնակչության իրազեկման համար` կապված երկնային տիրույթում հայտնվող հակառակորդի օդուժի և սպասվող սպառնալիքի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]