Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը

Քրդական աշխատավորական կուսակցությունը ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրաքյան Քուրդիստանի ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն ՝ Քրդական աշխատավորական կուսակցությունը (ՔԱԿ) ստանձնել է թուրքական նավթատարի պայթյունի պատասխանատվությունը, որով չվերամշակված նավթը տարածաշրջանից տեղափոխվում էր Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Parstoday»-ը, ՔԱԿ-ի մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ ապստամբները պայթեցրել են Թուրքիայի հարավային Մարդին նահանգի Բաղուք թաղամասով անցնող նավթատարը:

Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած հարձակումից հետո իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարությունը պաշտոնապես հայտարարել է այդ մասին եւ դատապարտել է Թուրքիայի տարածքով տարածաշրջանից նավթի արտահանման կասեցումը:

Ավելի վաղ, ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հարավային Մուսանա նահանգում տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, որի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ, 25-ը վիրավորվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]