Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրաստանում ընդդիմությունը ակցիա է անցկացնում նոր ընտրությունների պահանջով

Վրաստանում ընդդիմությունը ակցիա է անցկացնում նոր ընտրությունների պահանջով

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ընդդիմադիր կուսակցությունների կողմնակիցները բողոքի ակցիա են սկսել խորհրդարանի շենքի դիմաց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  բողոքի ակցիայի մասնակիցները չեն ընդունում ընտրությունների արդյունքները և պահանջում են նոր ընտրություններ:

 «Պարզապես թքել են մեր հոգու մեջ։ Պետք է դադարեցվի Իվանիշվիլիի ռեժիմը: Ընտրությունները իրական չէին, մենք մեկ անգամ եւս հայտարարում ենք, որ չենք ընդունում այս ընտրությունների արդյունքները, և պահանջում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում », — հայտարարել է ակտիվիստներից մեկը:

Ռուսթավելի պողոտայում երթեւեկությունը կանգնեցվել է:

Հոկտեմբերի 31-ին  Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: ԿԸՀ-ի տվյալների համաձայն ՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը, որը հիմնել եւ գլխավորել է գործարար Բիձինա Իվանիշվիլին, հավաքել է ձայների 48 տոկոսը: Դա թույլ կտա նրան մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]