1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հռոմի պապը Վատիկանից կրկին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել

Հռոմի պապը Վատիկանից կրկին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է 
հղել

ՎԱՏԻԿԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:

«Չմոռանանք ինչ է կատարվում այսօր Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինված բախումները հաջորդում են դյուրաբեկ զինադադարներին՝ զոհերի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթատեղիների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության զանգվածային թիրախավորումներով: Նորոգում եմ իմ սրտագին կոչը հակամարտության կողմերին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կասեցնեն անմեղ արյան հեղումը: Չպետք է մտածել հարցը բռնությամբ լուծելու մասին, այլ հանձնառու լինել՝ վարելու անկեղծ բանակցություններ, միջազգային հանրության օգնությամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Հռոմի պապը Սբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատավորների համար իր ելույթում:

Նա զորակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տառապել են և հայցել սրբերի բարեխոսությունը տարածաշրջանի կայուն խաղաղության համար:

Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ էր հղել նաև հոկտեմբերի 11-ին աղոթքից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]