1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը

Մահացել է վաստակաշատ գիտնական, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցիչ, ֆիզիկոս Էյլեր Յուզբաշյանը: Այս մասին հաղորդեցին ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցից։

Էյլեր Յուզբաշյանը (Մարգարյան) ծնվել է 1942 թ. փետրվարի 22-ին Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում: Յուզբաշյանը դպրոցն ավարտել է ոսկե մեդալով և ընդունվել Երևանի Պետական համալսարանի (ԵՊՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետը: 1964թ. համալսարանն ավարտել է գերազանց գնահատականներով: Այնուհետև սովորել է Մոսկվայի Ստեկլովի անվան գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում: 1972թ. նա աշխատանքի է անցնում ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում որպես դոցենտ: 1989թ. պաշտպանել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուական թեզը և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի աստիճանը: Այնուհետև դասախոսել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, իսկ 1991 թվականից անմնացորդ աշխատել ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում: Նրա նախաձեռնությանբ 1993 թ.-ից մինչև 2017 թ. դպրոցում հիմնվել ու գործում էր ֆիզիկայի ուսուցիչների գիտաժողովը: Է. Յուզբաշյանի թե՛ ընդունակություններն են էղել փայլուն, թե՛ գիտելիքները, ու նա, անշուշտ, ի վիճակի էր իր կյանքն ամբղջությամբ նվիրելու գիտական պրպտումին ու դառնալու համաշխարհային անունով գիտնական, բայց, ինչպես ասում, «մարդը ծրագրում է, Աստված` իրագործում», ու Յուզբաշյանը իր կյանքի հիմնական մասը նվիրում է մատաղ սերնդի կրթությանն ու գիտամանկավարժական աշխատանքին:

Է. Յուզբաշյանն ավելի քան 100 գիտական, գիտամեթոդական հոդվածների, ֆիզիկայի խնդրագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Նա խմբագրել է մի քանի տասնյակ գրքեր: Է.Յուզբաշյանը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում կատարած աշխատանքների համար ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]